«Եռյակի շրջանակներում տեղի են ունենում երկկողմ հանդիպումներ, որոնց նպատակը Սերժ Սարգսյանի ելույթից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի քննարկումն է», - հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը: ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակում ավարտվեց Գագիկ Ծառուկյանի և Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Տոնոյանի փոխանցմամբ, հանդիպմանը մասնակցել են նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը և ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը: «Քիչ անց տեղի է ունենալու նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի և կուսակցության ներկայացուցիչների հետ: Այս ձևաչափի քննարկումները շարունակվելու են ևս մեկ-երկու օր, որից հետո եռյակը հասարակությանն է ներկայացնելու հետագա անելիքները»,- նշել է Տոնոյանը: